ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին կտեղեկացնեն կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի մշակման հարցով պայմանների մասին: Այս մասին հայտարարել է Սպիտակ տան խորհրդական Քիլիան Քոնուեյը, հաղորդում է Reuters-ը:

«Այսօր Սպիտակ տանը նախագահը թարմացված տեղեկություն կստանա կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի մասին, եւ ես վստահ եմ, որ այդ մասին մամուլի համար հայտարարություն կարվի, իսկ ավելի ուշ այսօր ճեպազրույց տեղի կունենա»,-ասել է նա: