Գիշերային շրջիկ ծառայություն իրականացնող ոստիկանության ԵՔՎ ՊՊԾ գնդի ոստիկանները արագ արձագանքում են ոչ միայն տարածքային բաժիններում հնչող ահազանգերին, այլև բնակիչների գիշերային հանգիստը խաթարող ցանկացած դեպքի։ Դեպքերից մեկն արձանագրվել է Աջափնյակ վարչական շրջանում։ «Արմենիա» բժշկական կենտրոնի ծննդատան բակում հրավառություն իրականացրած 29-ամյա երիտասարդը հայտնաբերվեց ու ներկայացվեց ոստիկանության Մաշտոցի բաժին, որտեղ նա ենթարկվեց վարչական պատասխանատվության։ Արաբկիր վարչական շրջանում ծառայություն իրականացրած ՊՊԾ գնդի ծառայողներն ու բաժնի համայնքային ոստիկանները բաժին ներկայացրին 39-ամյա մի տղամարդու, որը Կոմիտասի պողոտայում հրավառություն էր իրականացրել։ Նա ևս տուգանվել է։

Կրկին պահանջում ենք գիշերային ժամերին հրավառություն չիրականացնել և խստագույնս պահպանել համակեցության կանոնները։