ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ որոշ տղամարդիկ կարող են վիրավորվել իր դեմոկրատ մրցակից Ջո Բայդենի՝ փոխվարչապետի պաշտոնում կնոջ ընտրելու մտադրության պատճառով: Այս մասին Թրամփն ասել է Fox Sports Radio-ին տված հարցազրույցում:

«Ոմանք կասեն, ո դա վիրավորում է տղամարդկանց, ոմանք էլ կասեն, որ դա նորմալ է»,-ասել է Թրամփը:

Բայդենը մարտին քարոզարշավի ժամանակ հայտարարել է, որ փոխվարչապետի պաշտոնում կնոջ կընտրի: Ակնկալվում է, որ այս շաբաթ նա կհայտարարի իր ընտրության մասին:

Ավելի վաղ երկու կին է առաջադրվել փոխվարչապետի պաշտոնում՝ Սառալ Փեյլինը 2008 թվականի Հանրապետական կուսակցությունից եւ Ջերալդին Ֆերարոն Դեմոկրատական կուսակցությունից 1984 թվականին, սակայն նրանցից ոչ մեկ չի հայտնվել Սպիտակ տանը: