Հարավային Կորեայի վարչապետ Չունգ Սե-Կյունը հայտարարել է երկրում հաջորդ սերնդի՝ 6G կապի տեխնոլոգիաների զարգացման ռազմավարության մասին: 5 տարվա ընթացքում ծրագրվում է մոտ 170 մլն դոլար ներդնել  եւ 2026 թվականին պիլոտային ծրագիր թողարկել:

Կառավարության հաշվարկներով՝ ժամանակի ընթացքում այդ ցանցերի արագությունը կգերազանցի 5G ցանցի արագությանը ավելի քան 50 անգամ եւ կհասնի 10 ՏԲ/վ-ի, հաղորդում է Hightech.plus-ը:

Կառավարությունն ընտրել է 5 հիմնական ոլորտներ պիլոտային ծրագրի համար. թվային առողջապահություն (հեռահար վիրաբուժություն, կենսաչափական կոդավորում քվանտային կրիպտոգրաֆիայի տեխնոլոգիայի օգնությամբ), իմերսիվ կոնտենտ (հեռահար հանդիպումներ հոլոգրամի օգնությամբ առանց իրական ժամանակում ներկայության), անօդաչու ավտոմեքենաներ, խելացի քաղաքներ (խելացի տրանսպորտ առանց խցանումների) եւ խելացի ֆաբրիկաներ: