Apple-ը հաջորդ տարվա սկզբին կթողարկի iPhone 12-ի ավելի էժան տարբերակը: Այս մասին ասվում է Wedbush Securities ընկերության վերլուծաբանների նոր զեկույցում:

Wedbush-ը ի սկզբանե կանխատեսել էր, որ 2020 թվականի աշնանը կթողարկվի iPhone 12-ի «խառը» շարքը, որը կներառի ինչպես 5G-ով, այնպես էլ միայն 4G-ով մոդելներ: Այժմ վերլուծաբանները վերանայել են իրենց կարծիքը եւ կանխատեսում են 2021 թվականի սկզբին iPhone 12-ի ավելի էժան տարբերակի թողարկումը` առանց հինգերորդ սերնդի 5G բջջային ցանցերի աջակցության, հայտնում է IXBT-ը:

Apple-ը կարող է 2021 թվականի փետրվարին ներկայացնել iPhone 12-ի 4G-ով տարբերակը: Դա կլինի ավելի էժան, քան 5G-ով iPhone 12-ը։ Գինը կկազմի մոտ 800 դոլար: