Lexus ընկերությունը բացել է Եվրոպայում առաջին սերիական էլեկտրաքարի՝ քրոսովեր UX 300e-ի նախապատվերը: Այն Մեծ Բրիտանիայում կարժենա 43 900 ֆունտ սթեռլինգ: Առաջին օրինակները կհասնեն գնորդներին 2021 թվականին, հաղորդում է Motor-ը:

Եվրոպայում այն հասանելի կլինի միակ կոմպլեկտացիայով, լուսադիոդային օպտիկայով, տաքացման հնարավորությամբ առջեւի նստարաններով, պարկտրոնիկներով, հետին պլանի տեսախցիկով եւ 17 դյույմանոց անվասկավառակներով:

Այն կունենա 2  օպցիաների փաթեթ՝ Premium Plus եւ Takumi: Առաջինի առկայության դեպքում գինը կաճի մինչեւ 47 400 ֆունտ սթեռլինգ, իսկ սարքավորումների ցուցակում կներառվեն` կաշվե սրահ, ղեկի տաքացում, առանցք բանալիների հասանելիություն եւ անլար լիցքավորում: