Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը Ռուսաստանի հետ քննարկում է կորոնավիրուսի դեմ ռուսական պատվաստանյութի հավելյալ ստուգումը, հաղորդում է Reuters-ը:

«Մենք սերտ շփման մեջ ենք ՌԴ առողջապահական մարմինների հետ եւ շարունակում ենք քննարկումները: Ցանկացած պատվաստանյութ պետք է մանրակրկիտ ուսումնասիրվի եւ գնահատական ստանա արդյունավետության եւ անվտանգության առումով»,-ասել է ԱՀԿ ներկայացուցիչ Տարիկ Յասարեւիչը:

Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանն աշխարհում առաջին երկիրն է, որը գրանցել է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը:

Պատվաստանյութը ստացել է «Սպուտնիկ V» անվանումը՝ 1957 թվականին արձակված Երկրի առաջին արհեստական արբանյակի անվանման նմանությամբ: