Ամերիկան հույս ունի մինչեւ դեկտեմբեր կորոնավիրուսի դեմ հաստատված պատվաստանյութ ստանալ: Այս մասին հայտարարել է ԱՄՆ առողջապահության նախարար Ալեքս Ազարը:

«Հարցն առաջինը լինելը չէ: Հարցն այն է, որպեսզի պատվաստանյութն անվտանգ եւ արդյունավետ լինի  ամերիկացի ժողովրդի եւ ամբողջ աշխարհի համար»,-ասել է նա:

«Մեզ պետք են թափանցիկ տվյալներ, որոնք ցույց են տալիս, որ պատվաստանյութն անվտանգ ու արդյունավետ է»,-ասել է Ազարը: 

Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանն աշխարհում առաջին երկիրն է, որը գրանցել է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը:

Պատվաստանյութը ստացել է «Սպուտնիկ V» անվանումը՝ 1957 թվականին արձակված Երկրի առաջին արհեստական արբանյակի անվանման նմանությամբ: