Օգոստոսի 10-ին, ժամը 20.30-ի սահմաններում, ապօրինի անտառահատումների դեմ պայքարի շրջանակներում ոստիկանության Տավուշի բաժնի ծառայողները ստուգումներ կատարեցին Բերդ համայնքի վարչական տարածքի փայտածուխի մի արտադրամասում:  Այս մասին հայտնում են ՀՀ Ոստիկանությունից:

Ստուգման արդյունքում հայտնաբերվեց 264 պարկ փայտածուխ, 2 փայտածուխի տարա՝ լի փայտանյութով: Արտադրամասի տնօրենը վառելափայտի ձեռք բերման վերաբերյալ որևէ փաստաթուղթ չի ներկայացրել:

Նշանակվել է մասնագիտական ստուգում:

Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր: