Երեկ՝ օգոստոսի 10-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Այս մասին հայտնում է SHAMSHYAN.com-ը:

Ժամը 13:20-ի սահմաններում Քարինջ –Մարց ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում Գյումրիի բնակիչ, 50-ամյա Հայկ Ա.-ն իր վարած Toyota Ipsum մակնիշի ավտոմեքենան հրելու ժամանակ այն մոտ 5 մետր բարձրությունից ընկել է ձորակը:

Վթարի հետևանքով ուղևորներ, Շիրակի մարզի բնակիչներ, 41-ամյա Արման Ա.-ն, 18-ամյա Արա Գ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Ալավերդու բժշկական կենտրոն:

Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի հետաքննիչ Գ. Մելիքսեթյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: