Նախագահի դեմոկրատական թեկնածու Ջո Բայդենը անվանել է փոխնախագահի իր թեկնածուին: Նա Կալիֆոռնիայից սենատոր Քամալա Հարիսն է: Այսպիսով Բայդենը կատարել է իր խոստումը՝ առաջադրելով կնոջ թեկնածություն եւ Հարիսին դարձնելով առաջին սեւամորթը, ով երբեւէ առաջադրվել է փոխնախագահի պաշտոնում։

Բայդենի ընտրությունը իր քարոզարշավին ռասայական բազմազանություն, գենդերային հավասարություն և սերունդների լայն ընդգրկում է հաղորդում:

Ընտրությունը կատարվել է չնայած ձախակողմյան խմբակցությունների ամիսների ճնշմանը, որոնք ցանկանում էին, որ Բայդենը ընտրի Մասաչուսեթսից սենատոր Էլիզաբեթ Ուորենին: Հարիսի ընտրությունը բարդացնում է նաև Բայդենին «արմատական ձախերի» գործիք ներկայացնելու գործող նախագահ Դոնալդ Թրամփի և դաշնակիցների փորձերը։