Չորեքշաբթի նավթի գներն աճում են Ամերիկյան նավթային ինստիտուտի (API)` վերջին մեկ շաբաթվա ընթացքում ԱՄՆ պաշարների անկման մասին տվյալների ֆոնին, հայտնում է «Ինտերֆաքս»-ը:

Այսօր առավոտյան Brent տեսակի նավթի ֆյուչերսները լոնդոնայն ICE Futures բորսայում թանկացել են 0.16 դոլարով (0.36 տոկոս)` բարելի դիմաց հասնելով 44.66 դոլարի: Անցած նստաշրջանի ընթացքում պայմանագիրը նվազել է 0.49 դոլարով (1.1 տոկոս)` մեկ բարելի դիմաց հասնելով 44.5 դոլարի:

Այս պահի դրությամբ WTI-ի սեպտեմբերյան ֆյուչերսները Նյու Յորքի NYMEX բորսայում թանկացել են 0.1 դոլարով (0.24 տոկոս)` մեկ բարելի դիմաց հասնելով 41.71 դոլարի: Երեքշաբթի WTI-ի արժեքն ընկել է 0.33 դոլարով (0.8 տոկոս) եւ հասել բարելի դիմաց 41.61 դոլարի:

Ըստ API-ի` օգոստոսի 7-ին ավարտված ԱՄՆ-ի շաբաթվա նավթային պաշարները նվազել են 4.4 միլիոն բարելով: Բենզինի պաշարները նվազել են 1.3 միլիոն բարելով, թորվածներինը` 2.9 միլիոն բարելով: Քուշինգի տերմինալում նավթի պաշարներն աճել են 1.1 միլիոն բարելով: