Երբ Բեյրութը ցնցեց ավերիչ պայթյունը, փշրվեցին նաեւ տարածքի ապակյա դռները, որտեղ խաղում էր 3-ամյա Աբեդ Աչին: Նա գլխի վնասվածք եւ բազում կտրվածքներ ստացել է ձեռքերի եւ ոտքերի հատվածում, գրում է Associated Press-ը:

Այդ օրը Աբեդին թողել էին տատիկի մոտ:

Նրա մայրը` Հիբա Աչին, պատմել է, որ երբ աշխատանքից հիվանդանոց եկավ, տղան նստած էր սպասասրահի անկյունում  եւ դողում էր` նայելով վիրավորներին եւ հատակը ծածկած արյանը:

«Դրանից հետո նա սկսել է ատել կարմիր գույնը: Նա հրաժարվում է հագնել իր կարմիր կոշիկները»,- ասել է տղայի մայրը:
Գործակալությունը նշում է, որ, ըստ Save the Children-ի, Բեյրութում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով մոտ 100.000 երեխա է տեղահանել իրենց տներից, եւ նրանցից շատերը վիարվորվել են միջադեպի ընթացքում:

Ըստ Save The Children կազմակերպության հոգեկան առողջության փորձագետ Զոյ Աբի Հաբիբիի` տուժած երեխաների եւ երիտասարդների արձագանքը նման դեպքերում տարբեր է լինում:

«Գլխացավեր, սրտխառնոց, գիշերային էնուրեզ, մարսողական խնդիրներ` սրանք են այն ֆիզիկական ախտանիշները, որոնք ծնողները հակված են անտեսել: Դրանք հաճախակի են դառնում եւ ծայրահեղ դրսեւորումներ են ունենում»,- նշեց փորձագետը:

Երեխաների մոտ պայթյունից հետո տրավմաները տարբեր կերպ են դրսեւորվում: Այդպես, Զեյնաբ գործակալության կողմից հարցվածի դուստրերը` 8-ամյա Յասմինը եւ 11-ամյա Թալիան, հրաժարվում են մենակ քնել:

Ըստ փորձագետ, հոգեբան Մահի Ղազալեի` երեխաների շրջանում ամենից հաճախ տրվող հարցն այն է` արդյո՞ք դա կարող է կրկին տեղի ունենալ: