Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կսստուգի կորոնավիրուսի դեմ ռուսական պատվաստանյութի փորձարկումների մասին տվյալները, հաղորդում է ՌԲԿ-ը:

Նախօրեին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանն աշխարհում առաջին երկիրն է, որը գրանցել է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը: Պատվաստանյութը ստացել է «Սպուտնիկ V» անվանումը՝ 1957 թվականին արձակված Երկրի առաջին արհեստական արբանյակի անվանման նմանությամբ:

Կազմակերպությունում նշել են, որ պատվաստանյութի հետազոտությունը պետք է անցկացվի սահմանված պրոցեդուրաներին համապատախան, որպեսզի երաշխավորվի արտադրության մեջ դրվող դեղամիջոցների անվտանգությունն ու արդյունավետությունը:

ԱՀԿ-ում հավելել են, որ պահպանում են շփումները ռուս գիտնականների եւ երկրի իշխանությունների հետ: