Մինսկում ձերբակալել են զանգվածային անկարգությունների համակարգողներին, նրանցից մեկն իր համակիրներին ուղղորդում էր հյուրանոցից, հայտնում է ԲԵԼՏԱ-ն:

Ձերբակալվածներից մեկը` Մինսկի բնակիչը, համար էր վարձել «Բելառուս» հյուրանոցի 17-րդ հարկում, որտեղից էլ համակարգում էր գործողությունները:

Տղամարդը ղեկավարում էր իր երեք ենթակաների գործողությունները, իսկ նրանք իրենց հերթին` հարյուրավոր մարդկանց: