Սահմանների բացման տեղեկատվությանը չեմ տիրապետում, պարետատունն ավելի մանրամասն կտեղեկացնի: Այդ մասին այսօր՝ օգոստոսի 12-ին, կառավարության շենքի մոտ բողոքի ակցիայի մասնակիցներին ասաց վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանը:

Հավաքվածների հարցին ի պատասխան, թե ի վերջո երբ են երկրից ելքի հնարավորություն ունենալու, Սարգսյանն ասաց, որ պարետատնից կպատասխանեն իրենց և գրանցեց քաղաքացիներից մեկի հեռախոսահամարը. «Ձեզ կզանգեն կասեն՝ երբ կբացվի սահմանը և երբ կկարողանաք գնալ: Իմ բլոկը չի, ես չեմ տիրապետում, կներեք»:

Բողոքի ակցիայի մասնակիցներն էլ հորդորեցին, որ կառավարությունից իրենց մոտ իջնի այն պաշտոնյան, որը տիրապետում է իրավիճակին և կարող է հստակ տեղեկատվություն տրամադրել . «Արդեն մարդիկ ինքնասպան են լինում այս վիճակից, դուք չեք հասկանում վիճակի լրջությունը: