Twiiter-ը հայտարարել է նոր կարգավորումների մասին, որոնք անցանկալի մեկնաբանություններին թույլ չեն տալիս  հայտնվել ճյուղում օգտատերերի զրույցի ընթացքում:

Նշվում է, որ կարգավորումը սկսում է աշխատել այսօրվանից:

«Ահա թե ինչպես է դա աշխատում: Նախքան թվիթ գրելը ընտրեք նրանց, ով կարող է պատասխանել երեք տարբերակով. 1) բոլորը 2) միայն նրանք, ում հետեւում եք, 3) միայն նրանք, ում նշում եք: Վերջին երկու կարգավորմամբ թվիթները կնշվեն, իսկ պատասխանների նշանը կառանձնացվի մախրագույնով` նրանց համար, ով չի կարող պատասխանել»,- նշվում է հաղորդագրության մեջ:

Հայտարարության մեջ նաեւ հաղորդվում է, որ նրանք, ովքեր չի կարողանա պատասխանել ճյուղում, միունույն է, կկարողանան դիտել, վերադարձնել, մեկնաբանել եւ հրապարակել թվիթերը: