Ոստիկանության Շենգավիթի բաժնի Չարբախի բաժանմունքի ծառայողները օգոստոսի 11-ին Շիրակի և Շարուրի փողոցների խաչմերուկից, գողություն կատարելու կասկածանքով, բաժանմունք բերման են ենթարկել 51-ամյա տղամարդու: Նա տվել է խոստովանական բացատրություն, որ մայիսին Շարուրի փողոցի շենքերից մեկի բակից գողացել է հեծանիվ, նաև տարբեր վայրերից կատարել է այլ գողություններ:

Չարբախի բաժանմունքի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել են նախկինում նրա կատարած մի շարք գողություններ: Մասնավորապես,

հեծանիվներ էր գողացել Մարկվարտի և Խորենացու փողոցներից, Խորենացու փողոցում վերամբարձ կռունկից էր գողություն արել, Ներքին Չարբախի 1-ին և Հովհաննիսյան փողոցներում կայանված «Օպել» մակնիշի մեքենաների մարտկոցներն էր գողացել:

Ձեռնարկվում են միջոցառումներ՝ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:

Նախապատրաստվում են նյութեր: