Ոստիկանության ՔՈ գլխավոր վարչության ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, Շենգավիթի բաժնի ՔՀԲ ծառայողների հետ ձեռնարկած միջոցառումների շնորհիվ օգոստոսի 11-ին Շիրակի փողոցից բերման են ենթարկել 35-ամյա Վադիմ Ա.-ին, որը հուլիսի 24-ից ոստիկանության Էրեբունու բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի (Խարդախությունը) մեղադրանքով:

Խափանման միջոցը՝ ստորագրություն:

Ոստիկանության Նոր Նորքի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ օգոստոսի 11-ին Նանսենի փողոցից բերման է ենթարկվել 28-ամյա Սարգիս Գ.-ն, որը հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի (Խարդախությունը) մեղադրանքով:

Խափանման միջոցը՝ կալանք:

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Նոր Նորքի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների և բացատրական աշխատանքի շնորհիվ օգոստոսի 11-ին Նոր Նորքի բաժին է ներկայացել 35-ամյա Էդգար Ս.-ն, որը հուլիսի 31-ից հետախուզվում էր քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի (Խարդախությունը) մեղադրանքով:

Խափանման միջոցը՝ ստորագրություն: