Բելառուսցի կանայք Մինսկում ուժայինների գործողությունների դեմ բողոքի ակցիա են անցկացնում, հաղորդում է ՌԻԱ նովոստին:

Չարտոնված ակցիաները սկսվել են օրվա երկրորդ կեսին Կոմարովսկի շուկայի մոտ, որը գտնվում է Մինսկի կենտրոնում: Սպիտակ զգեստներով կանայք հավաքվել են շուկայի մուտքի մոտ, նրանք պահանջում են ազատ արձակել բողոքի ակցիաների ժամանակ ձերբակալվածներին: Նրանցից շատերի ձեռքում կան ծաղիկներ եւ սպիտակ բացիկներ սրտի տեսքով:

Սպիտակ գույնը խորհրդանշում է իշխանությունը փոխելու ցանկությունը:

Անկախության պողոտայով անցնող ավտոմոբիլիստներն աջակցում են նրանց ազդանշաններով: Կանանց հետեւում են իրավապահները, սակայն որեւէ գործողություն չեն ձեռնարկում: