Գերմանիայի առողջապահության նախարար Յենս Շպանը մեկնաբանել է տեղեկություններն այն մասին, որ Ռուսաստանն աշխարհում առաջին երկիրն է դարձել, որը գրանցել է կորոնավիրուսի դեմ առաջին պատվաստանյութը, որը ստացել է «Սպուտնիկ V» անվանումը, հաղորդում է DW-ը:

«Խնդիրն առաջինը լինելը չէ, այլ այն, որպեսզի ունենանք արդյունավետ եւ ստուգված պատվաստանյութ: Նույնիսկ այս պայմաններում շատ կարեւոր է մանրակրկիտ ուսումնասիրություններ անցկացնել եւ դրանք հասցնել լայն շրջանակներին»,-ասել է նա: 

Նրա խոսքով՝ ՌԴ իշխանությունները գործում են ոչ այդքան թափանցիկ:

«Միգուցե վտանգավոր է վաղ սկսել միլիոնավոր մարդկանց պատվաստումը, քանի որ դա կարող է ճակատագրական լինել, եթե ինչ-որ բան այնպես չլինի»,-նշել է նախարարը՝ ընգծելով , որ ռուս գործընկերները քիչ ինֆորմացիա են տրամադրում, իսկ մշակումները բավարար չափով փորձարկված չեն: