Այլ երկրներ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների մուտք գործելու հնարավորություն, այդ թվում՝ զբոսաշրջային նպատակներով, ապա նման հնարավորության սահմանումը կոնկրետ պետության իրավական կարգավորումների դաշտում է, և, որպես կանոն, պայմանավորված է այլ պետություններում վարակի տարածման դինամիկայով և տիրող համաճարակաբանական վիճակով: Այդ մասին ԱԺ արտահերթ նիստում ասաց պարետ Տիգրան Ավինյանը՝ անդրադարձավ ՀՀ այն քաղաքացիներին, որոնք այս օրերին ցանկանում են մեկնել արտերկիր, սակայն սահմանների փակ լինելու պատճառով բախվում են որոշակի խնդիրների:

«Սահմանների բացումը դա միայն ՀՀ կառավարության որոշման հարց չէ, այս պահի դրությամբ քննարկումներ են ընթանում օդային ուղևորափոխադրման հարցով ՌԴ-ի հետ: Ինչ վերաբերում է ցամաքային սահմանների բացման հարցով դեռ քննարկումներ չկան ոչ Վրաստանի, ոչ էլ Իրանի հետ: Դեռևս պահպանվում է նույն ռեժիմն ու սահմանափակումները»,- ասաց Ավինյանը: