Ինչո՞ւ  պայքարեցինք մեր վարչապետի համար, որ կոտորի՞  էս ժողովրդին: Այս մասին այսօր՝ օգոստոսի 12-ին,  Կառավարություն շենքի դիմաց ասաց փակ սահմանների դեմ բողոքի ակցիա իրականացնող, ռուսաստանաբնակ քաղաքացիներից մեկը:

«Ես 6 ամիս է, ինչ  չեմ աշխատում, ոչ մի բանից չեմ օգտվել, ինչպես եմ ապրելու այստեղ: ՌԴ-ում նորմալ աշխատում էի, գումարն էլ ուղարկում էի ընտանիքիս, շատ լավ ապրում էինք, հիմա ես ինչպե՞ս բանկերին հասկացնեմ, որ գումար չեմ ստանում վճարումներ անելու համար»,- ասաց քաղաքացին:

Նա, դիմելով վարչապետինվ նշեց՝ մենակ դիմակ դնելու համար կռիվ անելով չէ.

«Նախարարներիդ աշխատավարձերը կրճատիր, ճգնաժամ է, չէ՞, թող ստանան 3 հայրուր հազար դրամ, մնացածն էլ բաժանիր ժողովրդին, պարո´ն Փաշինյան, նախարարներդ իրենց տաք տեղերում նստած են, տեղյակ չեն՝ ժողովուրդն ինչ վիճակում է: Եթե ես հիմա հնարավորություն ունենամ գնալու, ամեն ինչ կանեմ, որ հետ չգամ, մի տարի հետո էլ ընտանիքիս կտանեմ:

Ես անձամբ ՀՀ քաղաքացի եմ, ոչ մի կուսակցության չեմ պատկանում, իմ ձայնը տվել եմ վարչապետին, բայց հիմա փոշմանել եմ»,- ասաց ակցիայի մասնակիցը: