Ընտանեկան բացօթյա միջոցառումներին թույլատրվելու է երգիչների և երաժիշտների մասնակցությունը, փակ տարածքներում դեռևս սահմանափակումները գործելու են: Այդ մասին ԱԺ արտահերթ նիստում ասաց փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը:

«Ինչ վերաբերում է ընտանեկան միջոցառումներին, հարսանիքներին, ծնունդներին, կնունքներին, թույլատրվելու է երաժիշտների և երգիչների մասնակցությունը նմանատիպ բացօթյա միջոցառումներին»,- ասաց նա:

Ինչ վերաբերում է համերգներին, որպես տնտեսական գործունեության տեսակ, ապա, ըստ Ավինյանի, դա նույնպես, առանձին կարգավորումներով բացօթյա տարածքներում, որոշակի կանոնների պահպանմամբ, թույլատրվելու է:

Ավինյանը նշեց, որ այդ որոշումները կհրապարակվեն առաջիկա օրերին: