Առնվազն երեք մարդ է զոհվել Հնդկաստանի հարավային Բանգալոր քաղաքում, հայտնում է Associated Press-ը:

Նշվում է, որ ողբերգության պատճառը ֆեյսբուքյան գրառումն էր, որը բախումների է հանգեցրել ոստիկանության եւ հարյուրավոր մահմեդականների միջեւ, որոնք հարձակվել էին ոստիկանական բաժանմունքի վրա եւ հրկիզել ավտոմեքենաները:

Ենթադրվում է, որ գրառման մեջ իսլամի համար վիրավորական արտահայտություններ կային:

Ոստիկանության բարձրաստիճան ներկայացուցիչ Քամալ Փանթը հայտնել է, որ ցուցարարները հրկիզել են քաղաքացիական անձանց եւ ոստիկանների ավտոմեքենաները եւ հարձակվել են տեղի քաղաքական գործչի տան վրա, ում հարազատները մեղադրվում էին վիրավորական գրառումն անելու մեջ:

Գրառումն ավելի ուշ հեռացվել էր:

«Ոստիկանական գործողությունների արդյունքում երեք մարդ է զոհվել եւ ավելի քան 110 մարդ ձերբակալվել է` ոստիկանության բաժանմունքի վրա հարձակման համար»,- ասել է նա:

Փանթը հավելել է, որ առնվազն 60 ոստիկան է վիրավորվել: