Բուհերում դասերը վերսկսելու մասով քննարկվում է հիբրիդային մոդել: Այդ մասին ԱԺ արտահերթ նիստում ասաց փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը:

«Քննարկվում են և՛ առկա, և՛ հեռավար ուսուցման եղանակներ։ Նախնական քննարկումները դասերը սեպտեմբերի 1-ից սեպտեմբերի15-ը սկսելու մասին են», - ասաց Ավինյանը։

Նա նաև տեղեկացրեց, որ նույն մոտեցումը կցուցաբերվի Միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում:

Նշենք, որ հանրակրթական դպրոցներում դասերը վերսկսելու մասին որոշումն արդեն կայացվել է։ Դրանք կմեկնարկեն սեպտեմբերի 15-ից: