Ամուսինս ինսուլտ է տարել և չի կարող ինքը վերադառնալ Հայաստան, ո՞վ է նրան խնամելու: Այս մասին այսօր՝ օգոստոսի 12-ին, Կառավարության շենքի դիմաց ասաց փակ սահմանների դեմ բողոքի ակցիայի ռուսաստանաբնակ մասնակիցներից մեկը։

Նա նշեց, որ ընդամենը 10 օրով էր եկել հայրենիքում հանգստանալու, երբ սահմանները փակեցին:

«Մենք հիմա շատ վատ վիճակում ենք, տներում, որտեղ այսօր ապրում ենք, մարդիկ պարզապես գոյատևում են, ունեն լույսի, գազի և այլնի խնդիր: Այստեղ մենք հյուրի կարգավիճակով ենք: Այն իրավիճակում ենք, որ, ինչպես ասում են, որտեղ մթնում է, այնտեղ քնում ենք, ապրելու պայմաններ էլ չունենք, ինչքան գումար բերել էինք հետներս, վերջացել է»,- ասաց նա:

Ակցիայի մասնակցի խոսքով՝ իրենք Կառավարությունից ոչ մի դրամական աջակցություն  չենք ուզում. «Պարզապես մեր մեծ խնդրանքն այն է վարչապետին, որ այս ժողովրդի խնդիրը լուծի, եթե ոչ, ապա մենք վաղը ճամպրուկներով գալու ենք Կառավարության շենքի մոտ»,- հավելեց ակցիայի մասնակիցը: