Եթե նույնիսկ մեզ բացասական  պատասխան էլ տան, միևնույն է՝ գնալու ենք Բագրատաշենի անցակետում սպասենք, մինչև բացեն սահմանը: Այս մասին այսօր՝ օգոստոսի 12-ին,  Կառավարություն շենքի դիմաց ասաց  բողոքի ակցիա  իրականացնող ռուսաստանաբնակ քաղաքացիներից մեկը:

«Մի ամբողջ խումբ, որոնց մեջ են տարեցներ, հղի կանայք, երեխաներ,  արդեն փողոցում են քնում, էլ գումար չունեն այնտեղ գոյատևելու, մենք սպասում ենք դեսպանատան պատասխանին»,- ասաց քաղաքացին:

Նա նշում է, որ ովքեր առողջական խնդիրներ չեն ունեցել մինչեւ այդ, արդեն  հիվանդացել են, մարդկանց ոտքերն է այտուցվել. «Արդեն մի քանի անգամ  շտապ օգնություն են կանչել, միայն ինձ համար երկու անգամ եկել առաջին բուժօգնություն են ցուցաբերել:

Բոլոր այդ 70 քաղաքացիների անունից խնդրում եմ բացել ճանապարհը՝ գնանք հասնենք մեր ընտանիքներին»,- հավելեց բողոքի ակցիայի մասնակիցը: