Պետք է սպասել Ռուսաստանի քայլին: Այս մասին Կառավարության դիմաց այսօր՝ օգոստոսի 12-ին,  ՌԴ մեկնել ցանկացող  քաղաքացիներին ասել ենկառավարությունում՝ նշելով, որ մեր կողմից բաց է սահմանը, մենք ընդունում  ենք օտարերկրյա քաղաքացիներին, սակայն պետք է սպասել Ռուսաստանի քայլին, որ նա ևս թույլ տա այստեղի քաղաքացիներին մեկնեն  Ռուսաստան:

Ներկայացնելով զրույցի մանրամասները՝ ակցիայի մասնակիցն ասաց՝  հնարավոր է, որ օգոստոսի 15-ից Ռուսաստանը հայտարարի՝ ընդունո՞ւմ է օտարերկրյա քաղաքացիներին, թե՝  ոչ: «Մեզ ասացին, որ արտակարգ դրության երկարացումը ընդհանրապես կապ չունի սահմանները բացելու  հետ: Այժմ պատրաստվում ենք գնալ ՌԴ դեսպանատուն, մեր ցուցակներն հանձնենք այնտեղ, ինչպես նաև ասենք, որ մենք արդեն քայլ արել ենք»,- նշեց  ակցիայի մասնակիցներից մեկը՝ հավելելով՝ որ այսքան  սպասել են, մի քանի օր ևս կսպասեն. «Հույս ունենանք, որ պարոն վարչապետը հարցին լուծում կտա»։

Ակցիայի մասնակիցները շարժվեցին դեպի ՌԴ դեսպանատուն՝ հանձնելու ցուցակագրված քաղաքացիների ցանկը: