Հարավային Կորեան հաջորդ տարի կկառուցի իր առաջին ավիակիրը, հաղորդում է CNN-ը՝ հղում անելով երկրի ՊՆ-ին:

Հարավային Կորեայի կառավարությունն առաջին անգամ պաշտոնապես հայտարարել է 2021-2025 թվականներին մեկ միլիարդ դոլար արժողությամբ ավիակիր կառուցելու ծրագրերի մասին:

Երկրի ՊՆ հայտարարության մեջ ասվում է, որ այն կկարողանա բարձրացնել 30 000 տոննա բեռ, տեղափոխել ռազմական ուժեր, սարքավորումներ եւ նյութեր եւ շահագործել կործանիչներ, որոնք ունակ են ուղղահայաց թռիչքներ ու վայրէջքներ կատարել:

Նշվում է, որ դա զինվորականներին թույլ կտա արդյունավետորեն պայքարել սպառնալիքների դեմ:

Ակնկալվում է, որ ապագա ավիակրի համար Հարավային Կորեան ամերիկյան F-35B կործանիչներ ձեռք կբերի: