Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում՝ նախագահությամբ դատավոր Մեսրոպ Մակյանի, այսօր՝ օգոստոսի 12-ին, հրապարակվեց «Սասնա ծռերի» գործով մեղադրող դատախազների մեղադրական ճառը։

Գործով դատախազները դատարանին միջնորդեցին «Սասնա ծռերի» անդամներին ազատազրկել՝ 8 տարի 6 ամսից մինչեւ ցմահ։

Գործով դատախազները հերթականությամբ ներկայացրին գործով ամբաստանյալներին ազատազրկելու չափորոշիչները.

«Սույն գործով ամբաստանյալների կատարած հանցավոր արարքների հանրային վտանգավորությունը չափազանց բարձր է։ Ամբաստանյալների նկատմամբ պատիժ նշանակելիս պետք է հաշվի առնել վերագրվող արարքների հանրային վտանգավորության աստիճանն ու բնույթը, հանցագործությունների կատարման եղանակը, հանցավոր մտադրության եւ իրականացման աստիճանը։

Արայիկ Խանդոյանի նկատմամբ ՀՀ ՔՕ 235-րդ հոդվածի 3-րդ մասով, 218-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով եւ 238-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին ու 2-րդ կետերով իրականացվող քրեական հետապնդումը դադարեցնել Քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետով նախատեսված անձի մահվան հիմքով։

Ամբաստանյալ Էդվարդ Գրիգորյանին մեղավոր ճանաչել ՀՀ ՔՕ 235-րդ հոդվածի 3-րդ մասով, 218-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 185-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նրա նկատմամբ ՀՀ ՔՕ 218-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով որպես պատիժ՝ նշանակել ազատազրկում 8 տարի ժամկետով։ 235-րդ հոդվածի 3-րդ մասով՝ ազատազրկում 3 տարի ժամկետով։  185-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ ազատազրկում 2 տարի ժամկետով։ ՀՀ ՔՕ 66-րդ հոդվածի կիրառմամբ նշանակված պատիժները մասնակիորեն գումարելով ամբաստանյալ Էդվարդ Գրիգորյանի նկատմամբ վերջնական պատիժ նշանակել ազատազրկում՝ 8 տարի 6 ամիս ժամկետով։

Ամբաստանյալ Արեգ Կյուրեղյանին մեղավոր ճանաչել ՀՀ ՔՕ 235-րդ հոդվածի 3-րդ մասով, 218-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով եւ 238-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին ու 2-րդ կետերով։ Նրա նկատմամբ ՀՀ ՔՕ 218-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով որպես պատիժ նշանակել ազատազրկում 8 տարի ժամկետով, 238-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին ու 2-րդ կետերով ազատազրկում՝ 8 տարի ժամկետով եւ 235-րդ հոդվածի 3-րդ մասով՝ ազատազրկում 3 տարի ժամկետով։ ՀՀ ՔՕ 66-րդ հոդվածի կիրառմամբ նշանակված պատիժները մասնակիորեն գումարելով ամբաստանյալ Արեգ Կյուրեղյանի նկատմամբ վերջնական ազատազրկում նշանակել 8 տարի 6 ամիս ժամկետով։

Ամբաստանյալ Գագիկ Եղիազարյանին մեղավոր ճանաչել ՀՀ ՔՕ 235-րդ հոդվածի 3-րդ մասով, 218-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով եւ 238-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին ու 2-րդ կետերով։ Նրա նկատմամբ որպես պատիժ նշանակել՝ ազատազրկում 8 տարի ժամկետով, 238-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին ու 2-րդ կետերով՝ ազատազրկում 8 տարի ժամկետով, 235-րդ հոդվածի 3-րդ մասով՝ ազատազրկում 3 տարի ժամկետով։ Գագիկ Եղիազարյանի նկատմամբ վերջնական պատիժ նշանակել 8 տարի 6 ամիս ժամկետով։

Ամբաստանյալ Սեդրակ Նազարյանին մեղավոր ճանաչել ՀՀ ՔՕ 235-րդ հոդվածի 3-րդ մասով, 218-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 219-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 238-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին ու 2-րդ կետերով, 185-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նրա նկատմամբ ՔՕ 218-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով որպես պատիժ նշանակել՝ ազատազրկում 8 տարի ժամկետով, 238-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին ու 2-րդ կետերով ազատազրկում՝ 8 տարի ժամկետով, 219-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով ազատազրկում՝ 6 տարի ժամկետով, 235-րդ հոդվածի 3-րդ մասով ազատազրկում՝ 3 տարի ժամկետով, 185-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով ազատազրկում՝ 2 տարի ժամկետով։ Սեդրակ Նազարյանի նկատմամբ վերջնական պատիժ նշանակել 9 տարի ժամկետով։

Ամբաստանյալ Մխիթար Ավետիսյանին մեղավոր ճանաչել ՀՀ ՔՕ 235-րդ հոդվածի 3-րդ մասով, 218-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 238-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին ու 2-րդ կետերով եւ 185-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով։ Նրա նկատմամբ ՔՕ 218-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով որպես պատիժ նշանակել՝ ազատազրկում 8 տարի ժամկետով, 238-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով ազատազրկում 3 տարի ժամկետով, 185-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով ազատազրկում՝ 2 տարի ժամկետով, 238-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին ու 2-րդ կետերով ազատազրկում 8 տարի 9 ամիս ժամկետով։

Ամբաստանյալ Վարուժան Ավետիսյանին մեղավոր ճանաչել ՀՀ ՔՕ 235-րդ հոդվածի 3-րդ մասով, 218-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 238-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին ու 2-րդ կետերով եւ 185-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով։ Նրա նկատմամբ ՔՕ 218-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով որպես պատիժ նշանակել՝ ազատազրկում 8 տարի ժամկետով, 238-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով ազատազրկում 8 տարի ժամկետով, 235-րդ հոդվածի 3-րդ մասով ազատազրկում 3 տարի ժամկետով եւ 185-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով ազատազրկում 2 տարի ժամկետով։ Վարուժան Ավետիսյանի նկատմամբ վերջնական պատիժ նշանակել 8 տարի 9 ամիս ժամկետով։

Ամբաստանյալ Պավել Մանուկյանին մեղավոր ճանաչել ՀՀ ՔՕ 235-րդ հոդվածի 3-րդ մասով, 218-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 219-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով,  238-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին ու 2-րդ կետերով եւ 185-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով։ Նրա նկատմամբ ՔՕ 218-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով որպես պատիժ նշանակել՝ ազատազրկում 8 տարի ժամկետով, 38-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին ու 2-րդ կետերով ազատազրկում 8 տարի ժամկետով, 219-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով ազատազրկում՝ 6 տարի ժամկետով, 235-րդ հոդվածի 3-րդ մասով ազատազրկում՝ 3 տարի ժամկետով եւ 185-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով ազատազրկում՝ 2 տարի ժամկետով։ Պավել Մանուկյանի նկատմամբ վերջնական պատիժ նշանակել 9 տարի ժամկետով։

Ամբաստանյալ Արմեն Բիլյանին մեղավոր ճանաչել ՀՀ ՔՕ 235-րդ հոդվածի 3-րդ մասով, 218-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 238-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին ու 2-րդ կետերով, 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին ու 2-րդ կետերով եւ 104-րդ հոդվածի 2-րդ մասի՝ 2-րդ, 3-րդ ու 11-րդ կետերով։ Նրա նկատմամբ 218-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով որպես պատիժ նշանակել ազատազրկում՝ 8 տարի ժամկետով, 238-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին ու 2-րդ կետերով ազատազրկում՝ 8 տարի ժամկետով, 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին ու 2-րդ կետերով ազատազրկում՝ 4 տարի ժամկետով, 235-րդ հոդվածի 3-րդ մասով ազատազրկում 3 տարի ժամկետով եւ 104-րդ հոդվածի 2-րդ մասի՝ 2-րդ, 3-րդ ու 11-րդ կետերով ազատազրկում՝ 20 տարի ժամկետով։ Արմեն Բիլյանի նկատմամբ վերջնական պատիժ նշանակել 21 տարի ժամկետով։

Ամբաստանյալ Սմբատ Բարսեղյանին մեղավոր ճանաչել ՀՀ ՔՕ 235-րդ հոդվածի 3-րդ մասով, 218-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 238-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին ու 2-րդ կետերով եւ 104-րդ հոդվածի 2-րդ մասի՝ 2-րդ, 3-րդ ու 11-րդ կետերով։ Նրա նկատմամբ 218-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով որպես պատիժ նշանակել ազատազրկում՝ 8 տարի ժամկետով, 238-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին ու 2-րդ կետերով ազատազրկում՝ 8 տարի ժամկետով, 235-րդ հոդվածի 3-րդ մասով ազատազրկում 3 տարի ժամկետով եւ եւ 104-րդ հոդվածի 2-րդ մասի՝ 2-րդ, 3-րդ ու 11-րդ կետերով՝ ցմահ ազատազրկում։ Սմբատ Բարսեղյանի նկատմամբ վերջնական պատիժ նշանակել ցմահ ազատազրկում»։