Քաղաքացիների վստահությունը վերականգնելու համար Լիբանանին «ուժեղ ռեստարտ» եւ տնտեսական բարեփոխումներ են անհրաժեշտ: Այս մասին հայտարարել է Գերմանիայի արտգործնախարար Հեյկո Մաասը Բեյրութ մեկնելուց առաջ, հայտնում է AP-ն:

Ըստ նրա` նա կայցելի Լիբանանի մայրաքաղաք` «պայթյունի իրավիճակի եւ հետեւանքների մասին տեղեկանալու, ինչպես նաեւ ցավակցություն եւ աջակցություն հայտնելու համար» համար:

Գերմանիան խոստացել է անհապաղ 20 միլիոն եվրո օգնություն տրամադրել օգոստոսի 4-ին Լիբանանի մայրաքաղաքում տեղի ունեցած աղետալի պայթյունից հետո, որի հետեւանքով ավելի քան 170 մարդ էր զոհվել: Բեյրութի կենտրոնում հազարավոր շենքեր են ավերվել, իսկ շատերը մնացել են անօթեւան:

Մաասն ասել է, որ բանակցություններ կվարի Բեյրութում` հասկանալու համար, որ օգնությունը հասնելու է այն մարդկանց, ովքեր դրա կարիքն ունեն: Նա նշել է, որ երկրի քաղաքական առաջնորդների եւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ կքննարկի Լիբանանի ապագան: «Այժմ երկրին լուրջ ռեստարտ եւ հեռահար տնտեսական բարեփոխումներ են անհրաժեշտ: Միայն այդպես Լիբանանը կարող է լավ ապագա ստեղծել իր երիտասարդության համար: Սա վստահություն ձեռք բերելու միակ ճանապարհն է»,- ասել է նա: