Երաժիշտ եւ դիրիժոր, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Վլադիմիր Սպիվակովը հրաժարվել է Ֆրանցիսկ Սկորինի շքանշանից, որը 2014 թվականին նրան շնորհել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն: Պատճառն այն «կոշտությունն է, որով Բելառուսի իշխանությունները ճնշում են քաղաքացիների կամքը»: Այս մասին Լուկաշենկոյին ուղղված իր ուղերձում ասել է Սպիվակովը, հաղորդում է «Նովայա գազետա»-ն:

«Հավանաբար, այդ ժամանակ Ձեզ ծանոթ էին մարդկային արժանապատվության ու  քաղաքացիների իրավունքի պաշտպանությունը: Այսօր ես նախկինի պես կիսում են այդ արժեքները, սակայն ոչ Ձեզ հետ, Ձեզ, ով իր ժողովրդի համար հումանիզմի եւ ժողովրդավարության հետ անհամատեղելի պայմաններ է ստեղծել»,-ասել է Սպիվակովը:

Երաժիշտն ասել է, որ Բելառուսում տիրում է «բռնություն, խավարամտություն, անվերջ դաժանություններ, որով իշխանությունները ճնշում են քաղաքացիների կամքը»:

«Մարդիկ ծնվում են, որպեսզի նրանց սիրեն, այլ ոչ թե նվաստացնեն»,-եզրափակել է Սպիվակովը: