«Լուսավոր Հայաստան» խմբակցությունը ներկայացնում է «Արտակարգ դրությունը վերացնելու մասին» ԱԺ որոշման նախագիծ։ Այդ մասին ԱԺ հատուկ նիստում ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:

««Լուսավոր Հայաստան» խմբակցությունն առաջարկում է չեղարկել կառավարության՝ արտակարգ դրությունը երկրարացնելու այսօրվա որոշումը, ինչի արդյունքում կառավարությունը պարտադրված կլինի արագ գալ խորհրդարան և քննարկել Արտակարգ դրությունը վերացնելու մասին» ԱԺ որոշման նախագիծ։ Այլապես սա հեշտ ճանապարհ է, չաշխատելու և այլ օրենսդրական փոփոխությունների փաթեթներ չպատրաստելու համար, որպեսզի այն, ինչ ունենք դե ֆակտո ամրագրենք դե յուրե, և պետությունը դրանից չտուժի»,- ասաց նա:

Մարուքյանը նշեց, որ եթե Հայաստանի Հանրապետությունն արտակարգ դրությունը չշարունակեր, Ռուսաստանը կանոնավոր չվերթները վերականգնելու էր Հայաստանի հետ. «Հիմա ասվում է, որ այնտեղից կարող են գալ, դա լավ է: Բայց այդ ո՞ր ավիաընկերություններն են պատրաստ գալ ու դատարկ գնալ Հայաստանից: Համաձայնությունը պետք է լիներ երկկողմանի, որ ՀՀ քաղաքացիները ևս կարողանային այցելել այն երկրներ, որոնց համար մենք բացում ենք մեր սահմանները»,-ասաց Մարուքյանը: