Հայաստանին կարող են հեռացնել Օրհուզի կոնվենցիայից: Այս մասին օգոստոսի 12-ի ասուլիսում ասաց իրավաբան Նազելի Վարդանյանը:

Նրա խոսքերով՝ կոնվենցիայի քարտուղարությունը երկրի իշխանություններին նախազգուշացրել է Դալմայի այգիների եւ Ամուլսարի հետ կապված իրավիճակի մասին, հայտարարել է հեռացնելու հնարավորության մասին: «Եթե դա տեղի ունենա, մեծ աղմուկ կլին եւ հեղինակության կորուստ»,- ընդգծեց Նազելի Վարդանյանը:

Նա նաեւ տեղեկացրեց, որ Ամուլսարի պաշտպանները դիմել են Բեռնի կոնվենցիայի քարտուղարություն: Եվ այստեղ նույնպես իրավիճակը հղի է մեծ սկանդալով: «Բանն այն է, որ համապատասխան մարմինները պատրաստվում են հանել Ջերմուկը էմերալդի գոտուց: Դա նշանակում է կոնվենցիայի խախտում: Կոնվենցիայի քարտուղարությունը մեզ արդեն պատասխանել է, որ Հայաստանի իշխանություններն իրավունք չունեն դա անել», - նշեց իրավաբանը: