«Լուսավոր Հայաստան» խմբակցության ներկայացրած «Արտակարգ դրությունը վերացնելու մասին» ԱԺ որոշման նախագծին խորհրդարանը դեմ քվեարկեց:

Կողմ 22, դեմ- 68 ձայներով՝  որոշումը չընդունվեց:

Քվեարկությունից առաջ իշխող «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը հայտարարեց, որ խմբակցությունը դեմ կքվեարկի նախագծին:

«Բարգավաճ Հայաստան» խմբակցությունն ավելի վաղ հայտարարել էր, որ կողմ է քվեարկելու ԼՀԿ-ի առաջարկին:

Նշենք, որ Հայաստանում արտակարգ դրության ռեժիմը երկարացվեց ևս 30 օրով: