Իմ գործընկերներից շատերը վարակվեցին կորոնավիրուսով, տնային պայմաններում բուժում էին ստանում, բաց մենք չտեսանք, որ մեր առողջապահական համակարգը նրանց բուժումն անվճար կազմակերպի: Այդ մասին ԱԺ-ի հատուկ նիստում ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

Զոհրաբյանը նշեց, որ տիկին Պողոսյանից հետաքրքրվել՝ արդյո՞ք պարետատնից դեղորայք, բուժում առաջարկել են, պատասխանը բացասական է եղել:

Պատգամավորը նաև ասել է, որ իր բուժումն արժեցել է 400-500 հազար դրամ. «Ինչո՞ւ մենք մեր քաղաքացիներին բուժում չենք առաջարկում, իսկ օտարերկրացիներին առաջարկում ենք: Պարետատնից զանգում և առաջարկում են ընդամենը սննդի փաթեթ»: