Քենիայի «Ամբոսելի» ազգային այգում կորոնավիրուսի համավարակի ընթացքում 140 փղիկներ են ծնվել։

«Փղերի պաշտպանության նախաձեռնություն» հիմնադրամից դոկտոր Վինի Կիիրուն BBC Newsday-ին ասել է, որ հորդառատ անձրեւները հանգեցրել են փղերի շրջանում «բեյբի-բումի»: Նրա խոսքով՝ այս ընթացքում մի քանի զույգ երկվորյակներ են ծնվել:

Համավարակի ազդեցությունը զգացվում է ամբողջ աշխարհում, ինչը բացասաբար է անդրադառնում տնտեսության եւ զբոսաշրջությունից կախված մարդկանց վրա: Նա նշել է, որ անհրաժեշտ է դիվերսիֆիկացնել եւ ապահովել, որ վայրի բնությունից կախված համայնքները կարողանան վաստակել՝ անկախ զբոսաշրջությունից։