Օգոստոսի 14-ին Երեւան - Դոնի Ռոստով մեկնող չվերթ կկայանա, հայտնում է Հայաստանում Ռուսաստանի դեսպանատունը:

«Երեւան - Դոնի Ռոստով NGT B735 չվերթի մեկնումը՝ 14․08․ 20թ․, տեղական ժամանակով 10:00-ին։

Թռիչքի թույլտվություն կունենան ամբողջ Ռուսաստանի բնակիչները: Չվերթով մեկնելու համար գրանցվել կարելի է հետեւյալ հղումով: Օդանավում տեղերի քանակը սահմանափակ է: Ցուցակները կկազմվեն պետական ծառայության գրանցման հիման վրա»,- նշվում է դեսպանության հաղորդագրության մեջ։