Լոս Անջելեսում առնվազն 100 տուն է տարհանվել Լեյք Հյուսի մոտակայքում գտնվող արգելոցի մոտ բռնկված խոշոր հրդեհի պատճառով, հայտնում է NBC Los Angeles-ը:

Նշվում է, որ հրդեհը շատ արագ է շարժվում եւ մոտ 10.000 ակր (4.000 հա) տարածք է ծածկել:

Փալմդեյլի արեւմուտքում բռնկված «արագ տարածվող» հրդեհի մասին տեղեկությունը հաղորդվել էր տեղի ժամանակով 15:30-ին:

Նշվում է, որ հրդեհի մարմանը մասնակցում են Լոս Անջելեսի, Քալվեր Սիթիի, Բեւեռլի Հիլսի եւ Սանտա Մոնիկայի հրդեհային դեպարտամենտները, ինչպես նաեւ` Անջելեսի ազգային արգելոցի հրշեջ ջոկատները: