Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայությունը հերթական անգամ տարբերվել է, այս անգամ՝ «գեղարվեստորեն» ներկայացնելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցի մանրամասները:

Ադրբեջանցի ընթերցողները Ալիեւին համեմատել են Կռիլովի Մոսկայի հետ:

Ադրբեջանական ԶԼՄ-ներում երեկվանից այդ մասին հաղորդագրությունը բացմիցս «շտկվել է»: Վերջնական տարբերակում ստացվել է, որ «Ալիեւը Պուտինից բացատրություն է պահանջում Հայաստանին զենք մատակարարելու համար»:

«Ալիեւը պահանջե՞լ է: Բացատրությո՞ւն է պահանջել: Պուտինի՞ց: Դժվար է հավատալ»,-գրել են ընթերցողները:

Ավելի վաղ Ալիեւի մամուլի ծառայությունն աղավաղել էր Ալեքսանդր Վուչիչի խոսքը: