Եվրամիությունը պետք է մեծացնի ճնշումը Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի վրա, հայտարարել է Գերմանիայի արտգործնախարար Հայքո Մաասը, փոխանցում է Reuters-ը:

Բեռլինում իր նորվեգացի գործընկերոջ հետ համատեղ մամուլի ասուլիսին Մաասը նշել է, որ ԵՄ անդամ երկրների արտգործնախարարների հանդիպումից առաջ ԵՄ անդամներն ինտենսիվ բանակցություններ են վարում միջոցառումների, այդ թվում` պատժամիջոցների վերաբերյալ:

«Դաժանությունն ու խաղաղ ցուցարարների եւ լրագրողների կալանավորումը Բելառուսում անընդունելի են 21-րդ դարի Եվրոպայում,- ասել է Մաասը մամուլի ասուլիսին:- Ահա թե ինչու մենք պետք է մեծացնենք ճնշումն իշխանությունների վրա»: