Իտալիայի դատախազությունը խորհուրդ է տվել դադարեցնել վարչապետ Ջուզեպե Կոնտեի եւ 6 նախարարների դեմ գործը պանդեմիայի ժամանակ կառավարության գործողությունների մասին հետաքննությունից հետո, հաղորդում է Reuters-ը:

Հռոմի դատախազությունը եզրակացության է եկել, որ սպանության եւ իտալացիների քաղաքական իրավունքների սահմանափակման մեղադրանքները անհիմն են, եւ գործը պետք է փակել:

Իտալիան դարձել է եվրոպական առաջին երկիրը, որը տուժել է կորոնավիրուսից: Վիրուսի բռնկման պահից ի վեր երկրում գրանցվել է կորոնավիրուսից մահվան ավելի քան 35 000 դեպք:

«Մենք միշտ պատասխանատվություն ենք կրել մեր որոշումների համար: Մենք միշտ գործել ենք խղճով, չենք հավակնել լինել կատարյալ եւ գիտակցել ենք, որ պետք է քիչ սխալներ թույլ տանք»,-ասել է Կոնտեն՝ հավելելով, որ կառավարության գործողությունները միշտ զգույշ են եւ թափանցիկ: