Չինաստանը հուսով է, որ Միացյալ Նահանգները կդադարեցնի սահմանափակող եւ խտրական գործողությունները չինական ընկերությունների դեմ եւ պայմաններ կստեղծի առեւտրային գործարքի առաջին փուլի համար, հինգշաբթի ասել է առեւտրի նախարարի օգնական Ժեն Հունբինը, հայտնում է Reuters-ը:

Նրա խոսքերով՝ կորոնավիրուսի համավարակը եւ ԱՄՆ-ի արտահանման հսկողությունը, անկասկած, ազդել են Չինաստանի կողմից ամերիկյան ապրանքների եւ ծառայությունների գնման վրա։

ԱՄՆ-ի եւ Չինաստանի բարձրաստիճան պաշտոնյաները շաբաթ օրը հանդիպելու են տեսակոնֆերանսի ռեժիմով՝ առեւտրային գործարքի առաջին փուլի իրականացումը գնահատելու համար: