Բեվերլի Հիլզ ավտոմոբիլային ակումբը որոշել է վաճառել հայտնի բասկետբոլիստ Մայքլ Ջորդանի Mercedes-Benz S600-ը, հաղորդում է Autonews-ը:

Ավտոմեքենան ներկված է Green Black Metallic գույնով եւ հագեցած է 18 դյույմանոց անվասկավառակներով եւ կաստոմային երկակի  արտաժայթքումով: Ունի 6,0 լիտրանոց բենզինային V12 շարժիչ, զարգացնում է 389 ձիաուժ, վազքը՝ 252,6 հազար կմ:

Ինչպես հայտնում է Car and Driver-ը, այդ ավտոմեքենան նկարահանվել է «Վերջին պարը» ֆիլմում: