Գերմանիայում դատարանը մեղավոր է ճանաչել 28-ամյա մի կնոջ, ով իր երեխային թույլ է տվել ծարավից մահանալ:

Մյոնհենգլադբահեի շրջանային դատարանը նրան 7,5 տարվա ազատազրկման է դատապարտել 2 տարեկան երեխայի մահվան համար:

DPA-ի հաղորդմամբ՝ դատավարության ժամանակ կինը խոստովանել է, որ երեխային 2 օր մենակ է թողել: Նա պնդել է, որ չի կարողացել պահել նրան: