Ֆրանսիական հետազոտական ազգային կենտրոնի հնագետներն Իսրայելում հայտնաբերվել են Մերձավոր Արեւելքում կատարված հնագույն դիակիզման հետքերը, հաղորդում է Naked-Science-ը:

Դրանք թվագրված են մ.թ.ա. VII հազարամյակով: Դիտավորյալ այրված մեծահասակ մարդու կմախքի հետքերը հայտնաբերվել են գերեզմանափոսում եւ թվագրված են մ.թ.ա. 7013 եւ 6700 թվականների միջեւ: Հնագետները նաեւ պարզել են, որ այդ մարդը դիակիզման սարքով վնասվածք է ստացել, որից հետո ողջ է մնացել: Նրա ոսկորները տաքացրել են ավելի քան 500 աստիճանի պայմաններում նրա մահից հետո: Իսկ գերեզմանը եղել է U-ձեւ, 60 սմ խորությամբ:

Փոսի ներսում գիտնականները բույսերի միկրոսկոպիկ մնացորդներ են հայտնաբերել, որոնք, հավանաբար, վառելիք են ծառայել: Դիակիզման այդ օրինակը կարեւոր է ոչ միայն նրանով, որ այն ամենահինն է, այլ նաեւ նրանով, որ այն կարեւոր անցումային շրջան էր տվյալ տարածաշրջանում թաղման պրակտիկայի համար: Մինչ այդ այդ տարածաշրջանում տարածված են եղել դիակներից գանգի հեռացման, դիակի անդամահատման, ժամանակավոր մումիացման եւ այլ սովորություններ: