Էկվադորի նախկին նախագահ Աբդալա Բուկարամը ձերբակալվել է իր տանը՝ կազմակերպված հանցավորության գործի հետաքննության շրջանակներում, որը կապված է նախկին առաջնորդի որդուն բժշկական սարքավորումներ վաճառելու համար ձերբակալված իսրայելցու սպանության հետ:

Փրկարար եւ արձագանքման բաժնի ոստիկանները կոտրել են Գուայկիլե քաղաքում 68-ամյա Բուկարամի տան մուտքի դուռը եւ գտել նրան մահճակալին նստած, հայտնում է AP-ը։

Բուկարամը մի քանի ժամ անցկացրել է ոստիկանական բաժանմունքում, եւ նրան ստիպված են եղել շտապ տեղափոխել հիվանդանոց այն բանից հետո, երբ կրծքավանդակի ցավի պատճառով նա կորցրել է գիտակցությունը: Ցերեկը Բուկարամը դուրս է գրվել եւ տնային կալանքի տակ է առնվել: