Պատվաստանյութը, որը ստեղծվել է Ն․ Ֆ․ Գամալեիի անվան համաճարակաբանության եւ միկրոկենսաբանության գիտահետազոտական ինստիտուտում, առնվազն երկու տարի կապահովի կորոնավիրուսից պաշտպանությունը, հայտարարել է գիտական կենտրոնի տնօրեն Ալեքսանդր Գինցբուրգը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Պատվաստանյութի ազդեցության ժամանակը, դրա պաշտպանիչ հատկությունները կտեւեն ոչ թե կարճ ժամանակահատված՝ կես տարի-մեկ տարի, այլ առնվազն երկու տարի»,- ասել է գիտնականը:

Ավելի վաղ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ Ռուսաստանն աշխարհում առաջինն է դեղամիջոց գրանցել COVID-19-ի կանխարգելման համար: