ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը հույս է հայտնել, որ Իսրայելի եւ Արաբական Միացյալ Էմիրությունների միջեւ հարաբերությունների նորմալացման մասին համաձայնագիրը կնպաստի երկու պետությունների ստեղծման որոշմանը Մերձավոր Արեւելքում խաղաղության հաստատման համար:

Իսրայելը եւ Արաբական Միացյալ Էմիրությունները պայմանավորվել են կարգավորել հարաբերությունները նշանային գործարքում, որում Իսրայելը պարտավորվել է դադարեցնել պաղեստինյան հողերի բռնակցումը:

Գուտերեշը նշել է, որ բռնակցումը «փաստացի կփակի դուռն» Իսրայելի եւ Պաղեստինի առաջնորդների միջեւ բանակցությունների համար եւ «կոչնչացնի կենսունակ պաղեստինյան պետության հեռանկարները» երկու պետության ստեղծման մասին որոշման շրջանակներում:

«Գլխավոր քարտուղարը ողջունում է այդ համաձայնագիրը` հուսալով, որ այն հնարավորություն կստեղծի Իսրայելի եւ Պաղեստինի առաջնորդների համար վերսկսել կառուցողական բանակցությունները, որոնք կհանգեցնեն երկու պետության ստեղծման մասին որոշման իրականացմանը` ՄԱԿ-ի համապատասխան բանաձեւերի, միջազգային իրավունքին եւ երկկողմ համաձայնագրերի համաձայն»,- նշվում է Գուտերեշի մամուլի խոսնակի հայտարարության մեջ: 

Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն ավելի վաղ հայտարարել էր, որ սա «պատմական օր» է, եւ այն «նոր դարաշրջան» կբացի արաբական աշխարհի եւ Իսրայելի համար:

Սակայն պաղեստինցիները կտրականապես մերժել են գործարքը` այն «դավաճանություն» անվանելով: Պաղեստինը հետ է կանչել իր դեսպանին ԱՄԷ-ից: